Մայիսին քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան և ո՞ր երկրներից
Հունիս 10, 2024 14:48 Asia/Tehran
2024 թ-ի մայիսին Հայաստան է այցելել է 167,049 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է, իսկ 2022 թ–ի հետ համեմատ` աճել։
«2023թ․–ի մայիսին Հայաստան է այցելել 176,384 զբոսաշրջիկ, իսկ 2022թ․ մայիսին՝ 116,495»,– նշված է հաղորդագրությունում։
Նախորդ ամիս դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (7%):
Պիտակ