Իրանը կարծես հաստատակամ է Իսրայելին պարտադրելու հյուծման դիմակայություն. Հրապարակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i223790-Իրանը_կարծես_հաստատակամ_է_Իսրայելին_պարտադրելու_հյուծման_դիմակայություն._Հրապարակ
Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի դեմ, որ տեղի ունեցավ մոտ երկու ժամ առաջ, այս պահի դրությամբ ավարտված է, սակայն ինչպես պարզվում է Իրանի Հեղափոխության պահապանների գնդի (IRGC) հայտարարությունից, սա Իսրայելին տրվող պատասխանի մեկնարկն էր՝ առաջին փուլը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2024 09:00 Asia/Tehran

Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի դեմ, որ տեղի ունեցավ մոտ երկու ժամ առաջ, այս պահի դրությամբ ավարտված է, սակայն ինչպես պարզվում է Իրանի Հեղափոխության պահապանների գնդի (IRGC) հայտարարությունից, սա Իսրայելին տրվող պատասխանի մեկնարկն էր՝ առաջին փուլը։

Ըստ IRGC-ի հրթիռները արձակվել են իսրայելյան հետախուզական եւ ռազմական կենտրոնակայանների, օբյեկտների, զինապահեստների ուղղությամբ եւ թիրախներից շատերը հաջողությամբ խոցվել են։ Արձակված հրթիռների թիվն էլ եղել է ոչ թե 100, ինչպես սկզբում ենթադրել եւ հաղորդում էին իսրայելյան լրատվամիջոցները, այլ 200-ից ավելի։