Թեհրանը պատրաստ է համագործակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ․ Իրանի առաջին փոխնախագահ
Հոկտեմբեր 02, 2024 09:05 Asia/Tehran
Ավարտվեցին Երևանում ընթացող ԵՏՀ երկօրյա ֆորումն ու եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Եվրասիական տնտեսական համաժողովում, որն անցնում էր «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ ու առաջնահերթություններ» խորագրով, քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառությանը, լոգիստիկ խնդիրներին առնչվող հարցեր, կարևորվել է տեխնոլոգիաների թվայնացման կիրառման արդյունավետությունը
։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և ԵՏՀ ֆորումին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետները, ԵԱՏՄ անդամ երկրների պետական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ։ Երևան է ժամանել նաև Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը։