Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i223802-Պետք_է_հաշվարկել_բոլոր_ռիսկերը_Միրզոյանը_ՀԱՊԿ_ից_դուրս_գալու_հնարավորության_մասին
Անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետ կապված բոլոր ռիսկերը։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով կազմակերպությունից երկրի դուրս գալու հեռանկարների մասին հարցին։ Նա ընդգծել է, որ այս հարցում պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2024 10:49 Asia/Tehran
  • Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին

Անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետ կապված բոլոր ռիսկերը։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով կազմակերպությունից երկրի դուրս գալու հեռանկարների մասին հարցին։ Նա ընդգծել է, որ այս հարցում պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել։

«Գերակայությունը կայունությունն է, և ցանկացած գործընթաց, որը կարող է տեղի ունենալ, պետք է մանրակրկիտ հաշվարկվի և կառավարվի, հատկապես ռիսկերի տեսանկյունից: Դա հեշտ հարց չէ»,-նշել է Միրզոյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում երկիրը մոտենում է «անդառնալիության կետին», նա կազմակերպությանը մեղադրել էր «Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալիքներ» ստեղծելու համար:

Փաշինյանի հայտարարությանը արձագանքել են Կրեմլից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն է հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում. ընդհակառակը, կազմակերպության կոչումը իր անդամ երկրների ինքնիշխանությունը պաշտպանելն է:

Sputnik.