ՀՀ–ն հետաքրքրված է ԲՐԻԿՍ–ում դիտորդի կարգավիճակ ունենալով. Միրզոյան
(last modified Tue, 11 Mar 2025 16:06:08 GMT )
Մարտ 11, 2025 19:36 Asia/Tehran
  • ՀՀ–ն հետաքրքրված է ԲՐԻԿՍ–ում դիտորդի կարգավիճակ ունենալով. Միրզոյան

Հայաստանը շարունակում է հետաքրքրված լինել ԲՐԻԿՍ–ում դիտորդի կարգավիճակ ունենալով։

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղական WION լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այո՛, մենք մասնակցել ենք ԲՐԻԿՍ–ի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին։ Մենք շարունակում ենք հետաքրքրված մնալ այս կազմակերպությունում ունենալու դիտորդի կարգավիճակ և դիտարկելու, թե ինչ կարող է բերել այս համագործակցությունը և ձևաչափը մեր տարածաշրջանին»,– ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ կազմակերպությունը ստեղծվել է 2006 թ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ Ի սկզբանե այն կոչվել է ԲՐԻԿ (BRIC)՝ բաղկացած հիմնադիր երկրների՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան, անգլերեն անվանումների առաջին տառերից։ 2011 թ.-ին Չինաստանի հրավերով միավորմանը միացել է Հարավային Աֆրիկան, դրանով իսկ ձևավորելով ԲՐԻԿՍ-ը։

Տարեսկզբին դաշինքին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։

Հունվարի 1-ից ԲՐԻԿՍ–ը նախագահում է Բրազիլիան։ Այս տարվա հունվարի 1–ից կազմակերպության գործընկեր է դարձել Ղազախստանը։

ԲՐԻԿՍ երկրների վերջին գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է Կազանում 2024 թ. հոկտեմբերի 22-24-ը: Հայաստանը մասնակցել է այս հանդիպմանը։

arm.sputniknews