Ռուսաստան. Եվրոպան Հայաստանում ներդրումներ կատարելով բարի նպատակներ չի հետապնդում
https://parstoday.ir/hy/news/armenia-i234866
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը զարգացման մտադրություններով չէ, այլ երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդելու փորձ։
(last modified 2025-07-18T13:45:40+00:00 )
Հուլիս 18, 2025 17:15 Asia/Tehran
  • Ռուսաստան. Եվրոպան Հայաստանում ներդրումներ կատարելով բարի նպատակներ չի հետապնդում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը զարգացման մտադրություններով չէ, այլ երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդելու փորձ։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Եվրամիության ներդրումները Հայաստանում ուղղված չեն երկրի զարգացմանը, այլ նրա ներքին գործերին միջամտելուն։

Զախարովան հայտարարել է. «Եվրամիության ֆինանսական և տնտեսական օգնությունը միշտ օգտագործվել է ոչ թե համագործակցության կամ զարգացման համար, այլ որպես գործիք՝ երրորդ երկրների քաղաքականության վրա ազդելու և նրանց ներքին և արտաքին գործերին միջամտելու համար»։

Նա հավելել է. «Ռուսաստանը կարծում է, որ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելը և կարևոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը պետք է իրականացվի այլ հիմունքներով»։

Զախարովան նաև ընդգծել է, որ նման օգնություն տրամադրելիս պետք է հարգվեն օգնությունն ստացող երկրի ինքնիշխանությունը, ազգային ինքնությունը, արտաքին քաղաքականությունը և տնտեսական շահերը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի կոշտ հայտարարությունները հնչում են այն բանից հետո, երբ երեք օր առաջ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեցին, որ ԵՄ-ն «Գլոբալ դարպաս» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում կներդնի 2.5 միլիարդ եվրո։

Եվրոպական կողմերի կարծիքով, այս ներդրումը կատարվում է «ներառական աճի ամրապնդման և հարաբերությունների զարգացման նպատակով»։

Ռուս պաշտոնյայի հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Երևանը ցանկանում է միանալ Եվրամիությանը, չնայած նա գործընթացը այդ «բարդ» էր որակել։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը անցյալ տարվա ապրիլին ստորագրել է օրենք, որի նախագիծը հաստատվել է խորհրդարանի կողմից, որը նպատակ ուներ արտահայտել Հայաստանի ցանկությունը՝ Եվրամիությանը միանալու համար։ Սա չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ն դեռևս որևէ պաշտոնական անդամակցության առաջարկ չի ներկայացրել Երևանին։ ՀՀ նախկին փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքը ԵՄ-ին միանալու փորձ չէ, այլ միության հետ հարաբերությունները խորացնելու ցանկություն։