«Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը՝ Հայաստանի դեմ ուղղված բազմաշերտ սպառնալիք
https://parstoday.ir/hy/news/armenia-i234912-Զանգեզուրի_միջանցքի_ծրագիրը_Հայաստանի_դեմ_ուղղված_բազմաշերտ_սպառնալիք
Քաղաքական փորձագետները կարծում են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որն իրականացվում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությամբ և Սիոնիստական ռեժիմի ու Միացյալ Նահանգների ճնշման ներքո, դարձել է անմիջական և բազմաշերտ սպառնալիք Հայաստանի և Հարավային Կովկասի կայունության համար։
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հուլիս 20, 2025 07:51 Asia/Tehran
  • «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը՝ Հայաստանի դեմ ուղղված բազմաշերտ սպառնալիք

Քաղաքական փորձագետները կարծում են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որն իրականացվում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությամբ և Սիոնիստական ռեժիմի ու Միացյալ Նահանգների ճնշման ներքո, դարձել է անմիջական և բազմաշերտ սպառնալիք Հայաստանի և Հարավային Կովկասի կայունության համար։

Այս նախազգուշացումները խստացել են հատկապես այն բանից հետո, երբ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, երեկ կայացած  հեռախոսազրույցում, քննարկել են սահմանային վերջին զարգացումները և Սյունիքից Նախիջևան պարտադրված տարանցիկ երթուղի ստեղծելու ճնշման հետևանքով առաջացած մտահոգությունները։

Կողմերն ընդգծել են Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և իրենց վճռական դիմադրությունը երկրի տարածքում ցանկացած հարկադիր միջանցքի ստեղծմանը։ Բացի այդ, առանձին հեռախոսազրույցում Իրանի և Հայաստանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդների քարտուղարները   քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» կողմից տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող ռազմավարական սպառնալիքների հարցը։ 

Իրանի «Սահաբ» հեռուստաալիքի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի» կեղծ ծրագիրը ոչ միայն կասկածի տակ է դնում Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմքերը, այլև կարող է լուրջ հետևանքներ ունենալ երկրի սահմաններից դուրս։

2020 թ․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի չհայտարարված դրույթների համաձայն՝ Բաքուն ցանկանում է ստեղծել տարանցիկ ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, որը Սյունիքով կհասնի Նախիջևան։ Ճանապարհ, որը գործնականում կարող է հանգեցնել Իրանի հետ Հայաստանի սահմանային կապի խզմանը։ Այդ ճանապարհի գործարկումը լրջորեն կխաթարիՀայաստանի ցամաքային կապը և կվտանգի տարածաշրջանային առևտուրը, նպաստելով Երևանի աշխարհաքաղաքական մեկուսացմանը։

Վերլուծաբանները կարծում են, որ այս նախագիծը նախատեսված է Կովկասում Իրանի դերը թուլացնելուն  և Հայաստանի ներսում Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը մեծացնելուն։ Դրա իրագործումը կարող է հանգեցնել Երևանի ավելի մեծ քաղաքական և տնտեսական կախվածությանն արտաքին ուժերից և Հայաստանի աշխարհաքաղաքական մանևրների տարածքի կրճատմանը։

Մյուս մտահոգությունը միջանցքի անվտանգությունն ապահովելու համար օտարերկրյա ուժերի տեղակայման հարցն է, ինչը փաստացի կհարթի ճանապարհը Հայաստանում մշտական ռազմական ներկայության համար։ Կան նաև մտավախություններ, որ այս ծրագրի իրականացումը կհանգեցնի աստիճանական էթնիկ զտման՝ փոխելով ժողովրդագրական կառուցվածքը և ճնշում գործադրելով հայաբնակ տարածքների վրա։

Հայաստանի կառավարությունը պետք է հաշվի առնի, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը, խաղաղության կամուրջ դառնալու փոխարեն, կարող է ճգնաժամ առաջացնել Հարավային Կովկասում։ Սցենար, որը լուրջ անվտանգության և աշխարհաքաղաքական ռիսկեր է ստեղծում ոչ միայն Հայաստանի ապագայի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության համար։