Հայաստանի բյուջեի պակասուրդը կաճի. Fitch-ի կանխատեսումը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության տվյալներով` Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը «BB-» մակարդակում «կայուն» է։
Ըստ կանխատեսումների` 2025-ին բյուջեի պակասուրդը կաճի մինչև ՀՆԱ-ի 5.4%-ը, իսկ 2026-27 թվականներին կկազմի միջինը 4.4%։ Ըստ կառավարության ծրագրի՝ մինչև 2030 թվականը պակասուրդը կկրճատվի մինչև 1%, սակայն Fitch-ը դա համարում է լավատեսական։
Նշվում է, որ 2025 թ․–ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 5.2%, իսկ միջին աճի կանխատեսումը մինչև 2027 թվականը պահպանվում է 4.7%-ի սահմանում։
Գործակալության կանխատեսմամբ` համախառն պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2025-ին կհասնի 51.3%-ի (2024-ին այն եղել է 48%)։ Իսկ մինչև 2027 թվականն այդ ցուցանիշը կարող է հասնել 54.2%-ի` համընկնելով «BB» վարկանիշ ունեցող երկրների միջին մակարդակին։