Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i235040-Նիկոլ_Փաշինյանը_աշխատանքային_այցով_կմեկնի_Ռուսաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24–ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2025 09:06 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24–ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Ալթայում կայանալիք բնապահպանական համաժողովի մասին հայտարարել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Սպասվում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կառավարական պատվիրակությունների մասնակցությունը։

Sputnik