Հարավային Կովկասի Թուրանական միջանցքը․ «Ստեղծագործական լուծում», թե՞ ՆԱՏՕ-ի միջանցք
https://parstoday.ir/hy/news/armenia-i235146-Հարավային_Կովկասի_Թուրանական_միջանցքը_Ստեղծագործական_լուծում_թե_ՆԱՏՕ_ի_միջանցք
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին։ Անդրադառնալով իր կառավարության դիվանագիտական ջանքերին՝ նա ասաց. «Մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացած»։
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հուլիս 26, 2025 06:15 Asia/Tehran
  • Հարավային Կովկասի Թուրանական միջանցքը․ «Ստեղծագործական լուծում», թե՞ ՆԱՏՕ-ի միջանցք

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին։ Անդրադառնալով իր կառավարության դիվանագիտական ջանքերին՝ նա ասաց. «Մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացած»։

Սպիտակ Տան ղեկավարն ի նկատի ուներ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երթուղին 100 տարով մասնավոր ամերիկյան ընկերությանը վարձակալության տալու ԱՄՆ-ի առաջարկը։ Այդ մասին խոսել էր նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը։ Այս ծրագիրը որոշ վերլուծաբաններ համարում են ստեղծագործական լուծում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված փակուղուն վերջ դնելու համար։

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական երթուղի է, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապում է Ադրբեջանի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինում Սյունիքը անվանել է «հինավուրց ադրբեջանական հող» և բազմիցս խոսել է այն բռնագրավելու համար ուժ կիրառելու տարբերակի մասին։ Հարց, որը լուրջ մտահոգություններ է առաջացրել Երևանում։

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի փորձագետ Բրենդա Շեֆերը կարծում է, որ այս համաձայնագրի նպատակը Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիա «ՆԱՏՕ-ի միջանցք» ստեղծելն է։ Դա կարող է ավելի բարձրացնել ԱՄՆ-ի դերը ավանդական ռուսական ազդեցություն ունեցող տարածաշրջանում։

Աշխարհաքաղաքական մրցակցություն; Ռուսաստանից մինչև Նոբելյան մրցանակ 

Քվինսիի ինստիտուտի վերլուծաբան Էլդար Մամեդովը կարծում է, որ չնայած Մոսկվան դեռևս հույսը դնում է կարևոր գործիքների վրա, ինչպիսիք են ռազմաբազան և տնտեսական ազդեցությունը Հայաստանում, Երևանը փորձում է նվազեցնել Ռուսաստանի դերը՝ դեպի Արևմուտք շրջադարձ կատարելով։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կարող է ձգտել փոխարինել Ռուսաստանի ներկայությունը, սակայն ամերիկյան և ռուսական ուժերի համակեցությունը լուրջ մարտահրավեր կլինի այդ ճանապարհին։

Մամեդովը հավելում է. «Այս ծրագիրը լավագույն դեպքում նախնական նախագիծ է, որը պահանջում է լայնածավալ քննարկումներ, իսկ վատագույն դեպքում՝ պարզապես Թրամփի հնարքը՝ Նոբելյան խաղաղության մրցանակը ստանալու համար»։