ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք են գրավվել»
https://parstoday.ir/hy/news/armenia-i235226-ՀՀ_ՊՆ_ն_հերքում_է_թե_Ջերմուկի_ուղղությամբ_բանակային_դիրք_են_գրավվել
ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք են գրավել, չի համապատասխանում իրականությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2025 10:02 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք են գրավվել»

ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք են գրավել, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ հերքելով տարածվող տեղեկությունները։

«Մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է Թորոսյանը:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց՝ ընդգծելով, որ նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը: