«Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն ուղարկվել է Հայաստան. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/armenia-i241708-Պինակա_կառավարվող_հրթիռների_առաջին_խմբաքանակն_ուղարկվել_է_Հայաստան._ԶԼՄ
Առաջին հրթիռների ուղարկման արարողությանը մասնակցել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթh Սինգհը:
(last modified 2026-01-19T07:24:28+00:00 )
Հունվար 19, 2026 10:54 Asia/Tehran
  • «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն ուղարկվել է Հայաստան. ԶԼՄ

Առաջին հրթիռների ուղարկման արարողությանը մասնակցել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթh Սինգհը:

 «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն ուղարկվել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում են հնդկական լրատվամիջոցները:

«Solar Defence and Aerospace Limited» ընկերության գործարանից «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի` դեպի Հայաստան արտահանման մեկնարկն այսօր Նագպուրում տվել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը:

Նշվում է, որ ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել չորս «Պինակա» մարտկոցների մատակարարման վերաբերյալ, ինչը ներառում էր կառավարվող հրթիռների և այլ պաշտպանական սարքավորումների արտահանումը ևս:

2024 թ. ամռանը հնդկական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Հնդկաստանից Հայաստանի զենքի գնման ծավալը հասել է 600 մլն դոլարի։

Ավելի վաղ Հայաստանը գնել էր հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Konkurs» հակատանկային հրթիռային համալիրներ (Հնդկաստանում արտադրվում են ռուսական լիցենզիայով), ինչպես նաև 80 մմ հաուբիցներ և այլ զինատեսակներ: