Երեք իշխանությունների ղեկավարների երախտագիտության ուղերձը Իրանի ժողովրդին․ Հանձնառու ենք կարգավորել խնդիրները
Համատեղ ուղերձում, ԻԻՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարները, ժողովրդի զգոնությունն ու գիտակցությունը համարել են երկրի միասնության ու ամբողջականության դեմ թշնամիների դավադրությունները չեզոքացնելու գլխավոր գործոնը և երախտագիտություն հայտնելով Իրանի ժողովրդին, ընդգծել են իրենց հանձնառությունը տնտեսական և կենցաղային խնդիրների կարգավորման և հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ։
Ուղերձում ասված է․- Իրանի ժողովուրդը ժամանակին գիտակցելով բողոքի և խռովարարության միջև սահմանը, որոշիչ դեր ունեցավ երկրի անվտանգության ու կայունության դեմ նախագծված սցենարի ձախողման հարցում։
Եռյակ իշխանություների ղեկավարները բարձր են գնահատել անվտանգության պաշտպան ուժերի, այդ թվում իրավապահների, ԻՀՊԿ-ի և հավաքազորային ուժերի ջանքերը և այդ միասնությունը բնութագրեցին որպես ազգային համերաշխության խորհրդանիշ՝ կրիտիկական պահերին։
ISNA-ի փոխանցմամբ՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեին իրենց ուղերձներում նշել են, որ հիմնվելով իրավական լիազորությունների վրա և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ցուցումների շրջանակում, իրենք իրենց պարտավորված են համարում շուրջօրյա ռեժիմով աշխատել՝ տնտեսական խնդիրները լուծելու և երկրի սոցիալական անվտանգությունը բարձրացնելու համար՝ օգտագործելով էլիտայի և մտավորականների կարողությունները։
Ուղերձի մեկ այլ բաժնում երեք թևերի ղեկավարները ընդգծել են վերջին ահաբեկչական միջադեպերի արդար լուծման անհրաժեշտությունը և հայտարարել, որ այդ միջադեպերի հիմնական մեղավորների հանդեպ վճռականություն կդրսևորվի, իսկ խաբված անձանց նկատմամբ՝ իսլամական կարեկցանք։ Նրանք նաև իրենց հիմնական պարտականությունն են համարել նահատակների արյան և Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակության պահպանումը միջազգային ասպարեզում։