Թել Ավիվը մտահոգված է Իսրայելի դեմ ռազմական կոալիցիա ստեղծվելու կապակցությամբ
Pars Today - Եբրայերեն լեզվով թերթը հաղորդել է Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Սոմալիի միջև Թել Ավիվի դեմ ռազմական և անվտանգության կոալիցիա ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Եբրայերեն լեզվով հրատարակվող «Մաարիվ» թերթը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը քայլեր են ձեռնարկել Սոմալիի մասնակցությամբ, Թել Ավիվի դեմ ռազմական և անվտանգության նոր կոալիցիա ստեղծելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդը մեկնում է Ռիադ՝ Կարմիր ծովում անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար:
Այս հաղորդագրության համաձայն, անցյալ տարվա սեպտեմբերին Եգիպտոսը առաջարկել էր ստեղծել տարածաշրջանային պաշտպանական ուժեր 1950 թվականի համատեղ պաշտպանության պայմանագրի շրջանակներում՝ արտաքին սպառնալիքների, մասնավորապես՝ Իսրայելի դեմ կոալիցիա կազմելու նպատակով։