ՄԱԿ-ն աշխարհում փախստականների թվի ռեկորդային աճ է արձանագրել
2017 թ. աշխարհում շուրջ 68.5 միլիոն մարդ փախստական է դարձել ռազմական հակամարտությունների, բռնության և ոտնձգությունների պատճառով: Այդ մասին նշվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր հանձնակատարի գրասենյակի հրապարակած զեկույցում: Գրում է Russian.rt.com-ը:
Ինչպես նշվել է, հինգ տարի անընդմեջ փախստականների թվի համաշխարհային ցուցանիշները աճում են ռեկորդային մակարդակով «Աշխարհում գրեթե այնքան բռնի տեղահանված մարդիկ կան, որքան Թաիլանդի բնակչության թիվն է կազմում: Աշխարհում յուրաքանչյուր 110-րդ մարդը փախստական է», - նշվել է փաստաթղթում: Այսպիսով, ՄԱԿ-ում արված հաշվարկներով` աշխարհում յուրաքանչյուր երկու վայրկյանում առնվազն մեկ մարդ ստիպված է լքել իր տունը: Կազմակերպության տվյալներով` հիմնականում փախստականները այլ երկրներ հեռացել են Սիրիայից, Աֆղանստանից, Հարավային Սուդանից, Մյանմայից և Սոմալիից: Նրանց մեծ մասին ընդունել են Թուրքիան, Պակիստանը և Ուգանդան:
Ankakh.com