-
Հայաստանը որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի. ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարություններին ի պատասխան
Հոկտեմբեր 05, 2024 15:03Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ արձագանքում լրատվամիջոցներ հարցին, թե Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստատնի կողմից սպառազինության տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել, ինչպե՞ս կմեկնաբանեն ԱԳՆ-ից այս հայտարարությունները։
-
ՌԴ-ի հետ կապի համար ավելի ձեռնտու է ճանապարհը ՀՀ–ով, ոչ թե Ադրբեջանով. իրանցի փորձագետ
Հոկտեմբեր 05, 2024 12:41Լաուրա Սարգսյան. Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար Իրանին ավելի ձեռնտու է օգտագործել Հայաստանի տարածքով անցնող երթուղին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թավրիզի առևտրաարդյունաբերական պալատի միջազգային կապերի գծով փոխտնօրեն Սահանդ Շահբազին։
-
Հայաստանը կանգնած է լիբանանահայերի կողքին․ Սինանյանն անդրադարձել է հնարավոր տարհանմանը
Հոկտեմբեր 05, 2024 05:23ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը լիբանանաիսրայելական հակամարտության սրման առաջին իսկ պահից ուշի ուշով հետևում է զարգացումներին և ամենօրյա կապի մեջ է հայ համայնքի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ փորձում են հասկանալ տեղում իրավիճակը և համայնքի կարիքները։
-
Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը իրացնելու նպատակով. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվին
Հոկտեմբեր 05, 2024 05:02Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
-
Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը
Հոկտեմբեր 05, 2024 04:48Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը:
-
Եթե ուզենային հակասությունները հարթել, կարող էին Վեհափառի մոտ խոնարհվել, մի երկու ակնարկ անել. Միքայել Սրբազան
Հոկտեմբեր 04, 2024 09:00Իհարկե, իշխանություններին էր ուղղված Վեհափառի խոսքը, հո ինձ չէ՞ր ուղղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով նրան, որ Մայր տաճարի վերաօծման օրը Վեհափառ հայրապետը հայտարարեց, որ ով մարտնչում է Մայր Աթոռի եւ Եկեղեցու դեմ, նա մարտնչում է հայոց ինքնության եւ գոյության դեմ:
-
ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են Բլինքենին՝ ստիպելու Բաքվին COP29-ին ընդառաջ ազատ արձակել հայ գերիներին և բոլոր քաղբանտարկյալներին
Հոկտեմբեր 04, 2024 08:03Շուրջ 60 ամերիկացի կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնին Բլինքենի՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և քաղբանտարկյալների ազատ արձակումը հաջորդ ամիս Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ, գրում է Reuters-ը։
-
ՀՀ ՊՆ պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Հոկտեմբեր 04, 2024 07:40ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
-
Ինչպես ավտոմեքենայով գնալ Իրան, և որքան է պետք վճարել. պարզաբանում է CPD–ի ներկայացուցիչը
Հոկտեմբեր 04, 2024 07:20Սեպտեմբերի վերջին օրերին հայկական համարանիշներով առաջին ավտոմեքենաներն արդեն Իրանի տարածք են մուտք գործել` նոր, պարզեցված կարգով, առանց սահմանին դեպոզիտ, տարբեր տեսակի ապահովագրական գումարներ վճարելու կամ ստիպված ավտոմեքենան թողնելու։
-
Հայաստանում ԻԻՀ դեսպան․ Նահատակ Նասրալլահի դպրոցի ուղին և Դիմադրության ճանապարհը շարունակվելու է
Հոկտեմբեր 04, 2024 06:42Երևանի Կապույտ մզկիթում, Հայաստանում ԻԻՀ դեսպանատան նախաձեռնությամբ, կազմակերպվել է նահատակ Հասան Նասրալլահի հիշատակին նվիրված արարողություն։