ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են կնքել Վաշինգտոնի կողմից Թագավորության խաղաղ միջուկային ծրագրի աջակցության վերաբերյալ։
Այդ մասին ասվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։
Հուլիսի 22-ին համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ համաձայնագիրը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, այն նախատեսված է մի քանի տասնամյակների համար և կոչված է «բացելու լայն հնարավորություններ ամերիկյան ընկերությունների համար ՝ մասնակցելու Սաուդյան Արաբիայի ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրին»։
ԱՄՆ Էներգետիկայի նախարարության ղեկավարի խոսքով՝ համաձայնագիրը «համապատասխանում է միջուկային անվտանգության և չտարածման բնագավառում ամենաբարձր ստանդարտներին»։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ նոր համաձայնագիրը, որը նախատեսված է 30-ամյա ժամկետի ամար, ենթադրում է տասնյակ միլիարդավոր դոլարների հատկացում։
Թագավորության միջուկային ենթակառուցվածքների զարգացման գործում առանցքային դեր կտրվի ամերիկյան ընկերություններին:
Հրատարակության տվյալներով՝ գործարքի հիմնական դրույթը Սաուդյան Արաբիայում ուրանի հարստացման օբյեկտի կառուցումն է, եթե կողմերն այդ քայլն արդարացված համարեն: