SOCAR Petroleum նավթաբազայում հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/daily_news-i241306-socar_petroleum_նավթաբազայում_հրդեհ_և_պայթյուն_է_տեղի_ունեցել
Ադրբեջանի արևմուտքում գտնվող Ղազախի շրջանում չորեքշաբթի օրը պայթյունով ուղեկցվող հրդեհ է բռնկվել «SOCAR Petroleum» ՓԲԸ-ին (Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի դուստր ձեռնարկություն) պատկանող նավթաբազայում:
(last modified 2026-02-25T11:01:30+00:00 )
Հունվար 07, 2026 17:50 Asia/Tehran
  • SOCAR Petroleum նավթաբազայում հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանի արևմուտքում գտնվող Ղազախի շրջանում չորեքշաբթի օրը պայթյունով ուղեկցվող հրդեհ է բռնկվել «SOCAR Petroleum» ՓԲԸ-ին (Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի դուստր ձեռնարկություն) պատկանող նավթաբազայում:

«Միջադեպը տեղի է ունեցել «SOCAR Petroleum» ընկերության թիվ 7 նավթաբազայի տարածքում: Պայթյունը տեղի է ունեցել վառելիք տեղափոխող ավտոմեքենայի լիցքավորման գործընթացում: Հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել կրակի տարածումը, սեղմ ժամկետներում տեղայնացնել այն և ամբողջությամբ մարել հրդեհը», - ասված է ընկերության սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հայտնել է, որ պատահարի հետևանքով զոհվել է նավթաբազայի աշխատակիցը, ով աշխատում էր որպես զտիչ-լիցքավորող:

Ներկայումս պարզվում են հրդեհի առաջացման պատճառները: