Զարիֆ.«Աֆղանստանում ռազմական լուծումը ոչ մի արդյունք չի ունեցել»
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Աֆղանստանում ռազմական լուծումը ոչ մի արդյունք չի ունեցել և արդեն ժամանակն է եկել, որպեսզի այդ երկրի կառավարությունն ու ժողովուրդը միասնաբար քայլեր ձեռնարկեն քաղաքական լուծման և ազգային հաշտության հասնելու համար:
Ինչպես հաղորդում է Իրանի ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, չորեքշաբթի օրը Ժնևում Աֆղանստանի միջազգային կոնֆերանսում ունեցած ելույթում, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել խաղաղության հաստատման նպատակով Աֆղանստանի ժողովրդին ու կառավարությանը օգնելու համար: «Բոլորը պետք է ջանքեր գործադրեն թալիբներին բանակցության սեղանի շուրջ բերելու և Աֆղանստանի կառավարության հետ համապարփակ բանակցություններ անցկացնելու ուղղությամբ». ասել է նա:
Նշելով, որ արևմտյան Ասիայում օտարերկրյա ուժերի ներկայությունը երբեք կայունություն չի բերել և ընդհակառակը ծայրահեղականներին ներգրավելու հնարավորություն է ստեղծել, Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Նոր մարտահրավերներից է ԻԼԻՊ-ի ներկայությունը Աֆանստանում, որը հանգեցրեց կոտորածի ու արյունահեղության»:
ՄԱԿ-ի հյուրընկալությամբ և ավելի քան 60 երկրի բարձրաստիճան պաշտոնատարների մասնակցությամբ երեքշաբթի օրն իր աշխատանքն սկսած Աֆղանստանի հարցով միջազգային կոնֆերանսն այսօր ավարտեց իր աշխատանքը: