Իրանը չի միջամտում Աֆղանստանի ներքին հարցերին. Վաեզի
https://parstoday.ir/hy/news/iran-i102772-Իրանը_չի_միջամտում_Աֆղանստանի_ներքին_հարցերին._Վաեզի
ԻԻՀ նախագահի գրասենյակի պետն ասել է. «Իրանը որևէ դեպքում չի միջամտում Աֆղանստանի ներքին հարցերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2019 06:59 Asia/Tehran
  • Իրանը չի միջամտում Աֆղանստանի ներքին հարցերին. Վաեզի

ԻԻՀ նախագահի գրասենյակի պետն ասել է. «Իրանը որևէ դեպքում չի միջամտում Աֆղանստանի ներքին հարցերին»:

ԻԻՀ նախագահի գրասենյակի ղեկավար Մահմուդ Վաեզին, ԻՍՆԱ-ին տված  հարցազրույցում անդրադառնալով Իրանի ու թալիբների միջև բանակցություններին, ասել է. «Իրանի հարևան երկրներն, այդ թվում Աֆղանստանը, դիմագրավում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ներքին պատերազմ: Իսկ Աֆղանստանում ներքին պատերազմի շարունակվելը կարող է տեղափոխվել Իրան»: 

Վաեզին նշել է, որ Թալիբների հետ բանակցությունն իրականացվում է Աֆղանստանի կառավարության հետ համադրմամբ: Նրա խոսքերով. «Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն Իրանի համար մեծ նշանակություն ունեն և դա ի տես այն բանի, որ Աֆղանստանի կառավարությունն Իրանի ու թալիբների բանակցությունների կապակցությամբ դժգոհություն չի հայտնել»:

«Բանակցությունից Թեհրանի հետապնդած նպատակը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովումը և միջաֆղանական բանակցությունների համար հող նախապատրաստելն է»,-հավելել է ԻԻՀ նախագահի գրասենյակի պետը:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, դեկտեմբերի 31-ին ներքին ու արտասահմանցի լրագրողների մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր. «Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի Քաբուլ կատարած այցից և Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպումից հետո, թալիբների մի պատվիրակություն Թեհրանում բանակցություն ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչիի գլխավորած պատվիրակության հետ»:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Քաբուլ կատարած մեկօրյա այցի ընթացքում տեղեկացրել էր Աֆղանստանում խաղաղություն հաստատելու նպատակով թալիբների  հետ Իրանի բանակցության մասին: