Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժամանել է Աֆղանստան
https://parstoday.ir/hy/news/iran-i102809-Իրանի_արտաքին_գործերի_նախարարի_տեղակալը_ժամանել_է_Աֆղանստան
Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Քաբուլ՝ Աֆղանստանի պաշտոնատար անձանց հետ բանակցությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2019 08:26 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժամանել է Աֆղանստան

Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Քաբուլ՝ Աֆղանստանի պաշտոնատար անձանց հետ բանակցությունների համար:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյիդ Աբբաս Էրաղչին այսօր հանդիպում է ունեցել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, գործադիր կառավարության ղեկավար  Աբդուլլահ Աբդուլլահի,  արտգործնախարար Սալահէդդին Ռաբանիի և փոխարտգործնախարար Իդրիս Զամանիի հետ:

Իրանի և Աֆղանստանի հնգյակ հանձնաժողովների գործընթացի քննարկումը, երկու երկրների միջև համապարփակ համագործակցության փաստաթղթի ստորագրումը և թալիբների խմբի հետ խաղաղության բանակցությունները կլինեն Իրանի փոխարտգործնախարար Էրաղչիի բանակցությունների ամենակարևոր հարցերը Աֆղանստանում: