Աֆղանստանը և Իրանը ստորագրել են 90 միլիոն դոլար արոժղությամբ համաձայնագիր
Իրանի և Աֆղանստանի պաշտոնյաները ստորագրել են 90 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի չորացրած մրգերի արտահանողների միությունը հայտարարել է, որ Քաբուլում տեղի է ունեցել առևտրային հանդիպում Աֆղանստանի, Իրանի, Ուզբեկստանի և Հնդկաստանի պաշտոնյաների միջև, և հանդիպման շրջանակներում աֆղանական կողմի և իրանական նավագնացության ընկերության միջև ստորագրվել է 90 միլիոն դոլարի համաձայնագիր։
Ըստ այդ պայմանագրի՝ աֆղանական ապրանքները միջազգային շուկաներ կտեղափոխվեն ընկերության նավերով։ Համաձայնագիրը կնքվել է մի իրավիճակում, երբ Աֆղանստանը, Պակիստանի հետ վերջին լարվածությունից հետո, ձգտում է ընդլայնել արտահանման ուղիները և նվազեցնել կախվածությունը ավանդական ուղիներից։
Իրանը, հաշվի առնելով իր աշխարհաքաղաքական դիրքը և կարևոր նավահանգիստների առկայությունը, ինչպիսիք են Չաբահարը և Բանդար Աբբասը, դարձել է Քաբուլի հիմնական տարբերակներից մեկը համաշխարհային շուկաներ մուտք գործելու համար։ Հնդկաստանի և Ուզբեկստանի ներկայությունն այս հանդիպմանը ցույց է տալիս այս տարանցիկ ուղիների ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի երկրների համար։