Իրանը և Աֆղանստանը կարևորել են համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Իրանի փոխարտգործնախարարը և Աֆղանստանի կառավարության ազգային միաբանության գործադիր տնօրենն ընդգծել են բարեկամական և համատեղ գործակցության անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Աֆղանստանի ազգային միասնության կառավարության գործադիր տնօրեն Աբդուլահ Աբդուլլահի հետ Քաբուլում ունեցած հանդիպման ժամանակ, Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին, հայտարարելով, որ Իրանն աջակցում է ժողովրդավարությանը և Աֆղանստանի ընտրությունների անցկացմանն ասել է. «Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը պետք է բարձրացվի»:
Էրաղչին ասել է, որ Աֆղանստանի կառավարության համաձայնությամբ, Թեհրանը բանակցություններ է վարում Թալիբան խմբի հետ: Նա հայտարարել է, որ Իրանն աջակցում է Աֆղանստանի կառավարությանը՝ խաղաղության բանակցությունների գործընթացում:
Աֆղանստանի ազգային միասնության կառավարության գործադիր տնօրեն Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարել է, որ Աֆղանստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում Թեհրանին՝ Թալիբանի հետ բանակցություններ վարելու կապակցությամբ և Քաբուլը աջակցում է խաղաղության գործընթացին:
Իրանի փոխարտգործնախարարը նաև հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի և արտաքին գործերի նախարարի տեղակալի Էդրիս Զամանիի հետ: