Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդական.«ԱՄՆ-ի հզորությունն անկում է ապրում»
https://parstoday.ir/hy/news/iran-i104071-Իրանի_մեծարգո_առաջնորդի_խորհրդական._ԱՄՆ_ի_հզորությունն_անկում_է_ապրում
Իրանի Զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատարի օգնական և խորհրդականն ասել է.«Իսլամական հանրապետությունը ստույգ տեղեկություն ունի ամերիկացիների կողմից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների Աֆղանստան տեղափոխվելու մասին»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 05, 2019 13:31 Asia/Tehran
  • Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդական.«ԱՄՆ-ի հզորությունն անկում է ապրում»

Իրանի Զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատարի օգնական և խորհրդականն ասել է.«Իսլամական հանրապետությունը ստույգ տեղեկություն ունի ամերիկացիների կողմից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների Աֆղանստան տեղափոխվելու մասին»:

Թեհրանում իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում անդրադառնալով Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի կրած պարտություններին, Իրանի Զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատարի օգնական և խորհրդական, գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է.«ԱՄՆ-ն ու սիոնիստներն անկում են ապրում»:

Անդրադառնալով անցած 40 տարիների ընթացքում Իրանի արձանագրած նվաճումներին գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին հստակեցրել է.«Իրանն անցած 40 տարիների ընթացքում կարողացավ սիոնիստների սպառնալիքների դիմաց իր պաշտպանունակությունը բարձրացնելով վերածվել տարածաշրջանային ուժի, ուստի իսլամական հեղափոխությունը կարող է օրինակ ծառայել աշխարհի մուսուլմանների ու ազատախոհների համար»:

Նա հավելել է.«ԱՄՆ-ի, սիոնիստական ռեժիմի ու որոշ արաբական երկրների սադրանքներով ավելի քան 100 հազար իլիպականներ հարձակվեցին Սիրիայի ու Իրաքի  վրա, բայց Իրանը Սիրիայի ու  Իրաքի  կառավարությունների խնդրանքով շտապեց վերջիններիս օգնությանը և չեզոքացրեց թշնամիների սադրանքները»: