Իրանի ԱԳՆ.«ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին ոչ մի խոսք չկա »
https://parstoday.ir/hy/news/iran-i106766-Իրանի_ԱԳՆ._ԱՄՆ_ի_հետ_բանակցելու_մասին_ոչ_մի_խոսք_չկա
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն «անհիմն ու սխալ» է որակել ԱՄՆ-ի հետ բանակցելու Իրանի ցանկության կապակցությամբ որոշ արտասահմանյան լրատվամիջոցների հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2019 13:03 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ.«ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին ոչ մի խոսք չկա »

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն «անհիմն ու սխալ» է որակել ԱՄՆ-ի հետ բանակցելու Իրանի ցանկության կապակցությամբ որոշ արտասահմանյան լրատվամիջոցների հայտարարությունը:

Սեյեդ Աբբաս Մուսավին շաբաթ օրն ընդգծել է.«Ոչ մի խոսք չկա ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին: Հաջի ուխտագնացության հետ կապված հարցերից բացի, Արաբիայի ու Իրանի միջև ոչ մի բանակցություն չի ընթանում»: 

Մուսավին հավելել է.«Հարևան երկրների կապակցությամբ Իրանի իսլամական հանրապետության հայտարարած ու վարած քաղաքականությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, բարի դրացիական հարաբերությունների , երկխոսության ու համագործակցության վրա և Իրանի բոլոր հարևան երկրները,որոնք իրատեսորեն են մոտենում տարածաշրջանային ու միջազգային իրադարձություններին, փոխադարձ հարգանքի վրա հիմնված  կառուցողական հարաբերություններում առաջնային տեղ են զբաղեցնում»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Սաուդյան Արաբիան կարևոր երկիր է տարածաշրջանում,որը վերջին տարիներին սխալ ճանապարհի վրա է գտնվում և ոչ կառուցողական քաղաքականություն է վարում, ինչը մեծ խնդիրներ ու ճգնաժամեր է առաջացրել տարածաշրջանում»: