Իրան. Քաբուլի հարձակման վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությունն անհիմն է
https://parstoday.ir/hy/news/iran-i108409-Իրան._Քաբուլի_հարձակման_վերաբերյալ_Պոմպեոյի_հայտարարությունն_անհիմն_է
Աֆղանստանում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ Քաբուլի ահաբեկչական հարձակման մեջ Իրանի մասնակցության վերաբերյալ Մայք Պոմպեոյի հայտարարությունն անհիմն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2019 04:32 Asia/Tehran
  • Իրան. Քաբուլի հարձակման վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությունն անհիմն է

Աֆղանստանում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ Քաբուլի ահաբեկչական հարձակման մեջ Իրանի մասնակցության վերաբերյալ Մայք Պոմպեոյի հայտարարությունն անհիմն է:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Իրանին մեղադրել էր Քաբուլի Մարշալ Մոհամմեդ Ղասիմ Ֆահիմի անվան համալսարանում ռմբադրված ավտոմեքնեայի պայթյունի միջադեպին մասնակցություն ունենալու մեջ:

Ոիւրբաթ օրը Քաբուլում Իրանի դեսպանատան հրապարակած հաղորդագրության մեջ ասված է. «ԻԻՀ դատապարտում է  աշխարհի ցանկացած կետում կատարված ահաբեկչական հարձակումները և իր պատրաստակամությունն  է հայտնում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու տարածաշրջանի երկրների իշխանությունների, մասնավորապես՝ Աֆղանստանի հետ»:

Հաղորդագրության մեջ ասված է. «ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ ԻԻՀ, հենվելով իր ազգային անվտանգության ու շահի վրա, գործողություններով և ոչ թե հայտարարություններով, մշտապես համագործակցել է Աֆղանստանում անվտանգության և խաղաղության հաստատման ուղղությամբ, ապացուցելով, որ նպատակ չունի այլ երկրների հետ իր տարաձայնությունները փոխանցել այս երկիր»: