Թախթռավանչի. ԱՄՆ-ն Աֆղանստանում անապահովության պատճառն է
https://parstoday.ir/hy/news/iran-i108585-Թախթռավանչի._ԱՄՆ_ն_Աֆղանստանում_անապահովության_պատճառն_է
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչի ասելով, ԱՄՆ-ի մեղադրանքներն այն մասին, թե Իրանը փորձում է Աֆղանստանում անապահովություն տարածել՝ հանրային կարծիքը շեղելու նպատակով, ապացուցում է ԱՖղանստանում ԱՄՆ-ի անցած 18 տարիների քաղաքականության ապացուցյն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2019 04:10 Asia/Tehran
  •  Թախթռավանչի. ԱՄՆ-ն Աֆղանստանում անապահովության պատճառն է

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչի ասելով, ԱՄՆ-ի մեղադրանքներն այն մասին, թե Իրանը փորձում է Աֆղանստանում անապահովություն տարածել՝ հանրային կարծիքը շեղելու նպատակով, ապացուցում է ԱՖղանստանում ԱՄՆ-ի անցած 18 տարիների քաղաքականության ապացուցյն է:

Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որը նվիրված էր Աֆղանստանին, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է. «Աֆղանստանի ժողովուրդն այլևս չի ընդունում, որ իր երկիրը երկար տարիներ բռնագրավված է օտար ուժերի կողմից: Աֆղանցիները խաղաղություն են պահանջում»:

Անդրադառնալով անցած տարիների ըթնացքում Աֆղանստանի ժողովրդի ձեռքբերումներին, նա հավելել է. «Այս ձեռքբերումները պետք  է արդյունավորվեն խաղաղության գործընթացում»:

Խոսելով այն մասին, որ Իրանը մշտապես աջակցել է Աֆղանստանին, այդ թվում ընդունելով միլիոնավոր փախստականների, Թախթռավանչին ասել է. «Իրանը պատրաստ է Քաբուլի կառավարության հետ միասին, ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Աֆղանստանում խաղաղության հաստատման գործում»:

Խոսելով Աֆղանստանից Իրանի տարածքով թմրանյութի մաքսանենգման մասին, նա հավելել է, որ համաշխարհային հանրությունը պետք  է այս ուղղությամբ լուրջ քայլեր անի»: