Թախթռավանչի. ԱՄՆ-ն Աֆղանստանում անապահովության պատճառն է
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչի ասելով, ԱՄՆ-ի մեղադրանքներն այն մասին, թե Իրանը փորձում է Աֆղանստանում անապահովություն տարածել՝ հանրային կարծիքը շեղելու նպատակով, ապացուցում է ԱՖղանստանում ԱՄՆ-ի անցած 18 տարիների քաղաքականության ապացուցյն է:
Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որը նվիրված էր Աֆղանստանին, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է. «Աֆղանստանի ժողովուրդն այլևս չի ընդունում, որ իր երկիրը երկար տարիներ բռնագրավված է օտար ուժերի կողմից: Աֆղանցիները խաղաղություն են պահանջում»:
Անդրադառնալով անցած տարիների ըթնացքում Աֆղանստանի ժողովրդի ձեռքբերումներին, նա հավելել է. «Այս ձեռքբերումները պետք է արդյունավորվեն խաղաղության գործընթացում»:
Խոսելով այն մասին, որ Իրանը մշտապես աջակցել է Աֆղանստանին, այդ թվում ընդունելով միլիոնավոր փախստականների, Թախթռավանչին ասել է. «Իրանը պատրաստ է Քաբուլի կառավարության հետ միասին, ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Աֆղանստանում խաղաղության հաստատման գործում»:
Խոսելով Աֆղանստանից Իրանի տարածքով թմրանյութի մաքսանենգման մասին, նա հավելել է, որ համաշխարհային հանրությունը պետք է այս ուղղությամբ լուրջ քայլեր անի»: