Իրանի ԱԳՆ.«ԱՄՆ-ի ներկայությունը ցանկացած տարածաշրջանում անկայունության պատճառ է դառնում»
Իրանի ԱԳ նախարարն ասել է«ԱՄՆ-ն ներկա գտնվելով արևմտյան Ասիայում , հարավային Ամերիկայում և Լատինական Ամերիկայում , անապահովություն է առաջացրել այդ տարածաշրջաններում»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը ժամանել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս,որտեղ լրագրողների հետ զրույցում ասել է.«Ամերիկացիների ներկայությունը ցանկացած տարածաշրջանում հանգեցնում է այդ տարածաշրջանի ժողովրդի դեմ ուղղված ճնշմանը և ահաբեկչության տարածմանը»:
Ընդգծելով ԱՄՆ-ի միջամտողական ճնշումների դիմաց Վենեսուելայի ժողովրդի դիմադրության անհրաժեշտությունը, Զարիֆն ասել է.«Վենեսուելայի ժողովրդի դիմադրությունը հույժ կարևոր է այդ երկրի ապագայի համար»:
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը մասնակցելու է Կարակասում կայանալիք Չմիավորման շարժման ԱԳ նախարարների նիստին և հանդես է գալու ելույթով:
Վենեսուելայից հետո, Զարիֆը կուղևորվի Նիկարագուա և այնուհետև Բոլիվիա: