Ռոհանի. ԱՄՆ-ն խոչընդոտում է բանակցություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i111905-Ռոհանի._ԱՄՆ_ն_խոչընդոտում_է_բանակցություններին
Իրանի նախագահը հայտարարելով, որ Իրանը տրամաբանության և բանականության պատճառով չի վախենում բանակցություններ վարել հավելել է. «Միացյալ Նահանգները բանակցությունների գլխավոր խոչընդոտն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2019 12:39 Asia/Tehran
  • Ռոհանի. ԱՄՆ-ն խոչընդոտում է բանակցություններին

Իրանի նախագահը հայտարարելով, որ Իրանը տրամաբանության և բանականության պատճառով չի վախենում բանակցություններ վարել հավելել է. «Միացյալ Նահանգները բանակցությունների գլխավոր խոչընդոտն է»:

Նյու Յորքում Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելուց և ուրբաթ օրը Թեհրան ժամանելուց հետո, Հասան Ռոհանին Թեհրան ասել է.«Առավելագույն ճնշման և թունավոր պատժամիջոցների մթնոլորտում, Իրանը չի բանակցելու նույնիսկ 4+1 խմբի հետ»:

Իրանի Իսլամական հանրապետության նախագահն անդրադառնալով ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում տարբեր երկրների պաշտոնատաների հետ հանդիպումներին, ասել է. «Չկա որևէ պաշտոնյա, որը չի դատապարտում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և Իրանի դեմ գործադրվող ճնշումներն ու սահմնված պատժամիջոցները»: