ԻԻՀ առաջնորդ. ԱՄՆ-ի առջև ծնկի չենք գա
ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը, հենվելով իմամ Հուսեյնի շարժման փիլիսոփայության վրա, իր պարտականությունն է համարում պայքարել սիոնիզմի ու ԱՄՆ-ի դեմ:
Նա հավելել է. «ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի քաղաքականությունը նույնպես հիմնված է այդ գաղափարախոսության վրա»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում նշել է, որ այսօր առավոտյան, իմամ Հուսեյնի անվան համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով իսլամական պահակազորի հեղինակությանը թե երկրի ներսում, թե՝ դրա սահմաններից դուրս, նշել է. «Ամերիկացիներն, իրենց թշնամությամբ, ավելի մեծացրին այդ հեղինակությունը»:
Ընդգծելով անհրաժեշտ սարքավորումներով ուժային բոլոր կառույցների հագեցվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է, որ Արբաինի քայլերթն իսկական ուժի ցուցադրության օրինակ է: Նա հավելել է. «Դեպի Քարբալա տանող ճանապարհին միլիոնավոր ուխտավորների ներկայոթյունն ապացուցում է իսլամի և դիմադրության ճակատի ուժը»:
Անդրադառնալով Արբաինի ուխտագնացությանն աշխարհի տարբեր երկրներից ժամանած միլիոնավոր մուսուլմանների և այլ կրոնների դավանորդների ներկայությունը, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ դա հստակ ու մաքուր ուղերձ է քաոսային ու մեդիագովազդի այս աշխարհում: Նա հավելել է. «Իմամ Հոսեյնի բազմիզմաստ կոչը մաքուր ճշմարտությունն է, քանի որ իմամ Հուսեյնը դրեց մի եզակի հասարակության հիմքը և բոլորին տարավ դեպի հոգևորի ու ազատության աղբյուրը»:
Նշելով, որ այսօր բռնության ճակատը, ԱՄՆ-ի ու Սիոնսիտական ռեժիմի գլխավորությամբ ճնշում է տարբեր երկրների ժողովուրդներին, խմելով նրանց արյունն ու այլ դաժան ոճրագործություններ իրականացնելով նրանց նկատմամբ, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Իմամ Հուսեյնը հայտարարեց, որ իր շարժման նպատակը բռնության դեմ պայքարն է և Իրանի իսսլամական հանրապետությունը նույնպես իր պարտականությունն է համարում իրագործել այդ շարժման նպատակը՝ ցանկացած իրավիճակում»:
ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Երիտասարդները պետք է իմանան, որ իրենց միտքն ու գաղափարները թշնամու առաջին թիրախն են, հետևաբար, պետք է իրենց հավատքով ու ուժով կանգնեն թշնամու սադրանքների դիմաց»: