Ռոհանի. Իրանին վնասելու թշնամու սդրանքները ձախողել են
Նշելով, որ Իրանը դիմադրության, դիամցկունության ու գիտելիքի շնորհիվ հաղթահարել է ճգնաժամային իրավիճակը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է. «ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի սադրանքներն ու տարածաշրջանի իրավիճակը չեն կարող վնասել Իրանին»:
Երկուշաբթի օրը կայացած ներքին և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը երկրի ներսում գտնվող ծայրահեղականների, Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի դրդմամբ դուրս եկավ ՀԳՀԾ-ից: Նա ասել է. «Իրանը մինչ այժմ երեք փուլով նվազեցրել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները և եթե համաձայնագրի մյուս կողմերը չկատարեն իրենց պարտականությունները, Թեհրանը կանի նաև այդ ուղղությամբ իր չորրորդ քայլը»:
ԻԻՀ նախագահը հավելել է. «Եթե Իրանի նկատմամբ սահմանված անօրինական պատժամիջոցները չեղարկվեն, հնարավորոթյուն կստեղծվի 5+1 ձևաչափով ցանկացած երկրի հետ երկպխոսության համար»:
Ընդգծելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից, Ռոհանին հավելել է. «Աշխարհի և տարածաշրջանի բոլոր երկրները պետք է հասկանան, որ տարածաշրջանում անապահովության տարածումը չի նշանակում ճնշում գործադրել Իրանի նկատմամբ: Դա նշանակում է ճնշում գործադրել համաշխարհային տնտեսության ու անվտանգության վրա»:
Խոսելով ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի ափերի մոտ իրանական նավթատարի ներկայության մասին, Ռոհանին նշել է. «Այն ինչ պարզ է, դա արել է մի ռեժիմ՝ մի քանի այլ երկրների աջակցությամբ և այն երկիրը որ նման քայլ է արել, պետք է սպասի դրա հետևանքնրին»:
Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող գործողությունները դադարեցնելուն ուղղված ԻԻՀ քայլերին, Ռոհանին ասել է. «Թուրքիայի անվտանգության ապահովման և այդ երկրի մտահոգությունների փարատման ճանապարհը, Սիրիայի հյուսիսում սիրիական բանակի ներկայությունն է: Թուրքիայի մուտքը Սիրիայի տարածք ողջունելի չէ և պետք է ջանքեր գործադրել՝ Աստանայի գործընթացը շարունակելու համար»: