Ուսանողական հանրահավաք՝ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան առջև
https://parstoday.ir/hy/news/iran-i113368-Ուսանողական_հանրահավաք_Թեհրանում_Ֆրանսիայի_դեսպանատան_առջև
Տասնյակ ուսանողներ, ի պաշտպանություն Ֆրանսիայի հակակապիտալիստական շարժման, հանրահավաք են անցկացրել այդ երկրի դեսպանատան առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2019 14:59 Asia/Tehran
  • Ուսանողական հանրահավաք՝ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան առջև

Տասնյակ ուսանողներ, ի պաշտպանություն Ֆրանսիայի հակակապիտալիստական շարժման, հանրահավաք են անցկացրել այդ երկրի դեսպանատան առջև:

Հանրահավաքի մասնակիցներն այսօր դեղին ժիլետներ հագնելով և պլակարդներ կրելով, իրենց աջակցությունն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին: Նրանք դատապարտել են բողոքարարների նկատմամբ Ֆրանսիայի ոստիկանության կողմից կիրառվող  բռնությունները:

Ուսանողներն ներքին ու օտարերկրյա լրատամիջոցների լրագրողների ներկայությամբ  այդ ինքնաբուխ միջոցառման ընթացքում կարգախոսներ են վանկարկել ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի դեմ:

Ֆրանսիական «Լը Մոնդ» թերթն ուրբաթ օրը վկայակոչելով այդ երկրի Արդարադատության նախարարության վիճակագրական տվյալները, հաղորդել է, որ Ֆրանսիայի ոստիկանությունը 2018 թվականի նոյեմբերին այդ երկրի բողոքի ակցիաներն սկսվելուց ի վեր ձերբակալել է «Դեղին բաճկոնավորներ» շարժման ավելի քան տասը հազար կողմնակիցների:

Վառելիքի գների բարձրացման դեմ «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը Ֆրանսիայում սկսվել է  2018 թ. նոյեմբերի 17-ին: Այն ուղղված էր վառելիքի գնի թանկացման դեմ: Գնալով ֆրանսիացի բողոքարարների ակցիաներն ընդլայնվեցին և վերածվեցին Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունների դեմ լիարժեք շարժման: