Ֆրանսիայի Լիոն քաղաքում ուսանողի ինքնահրկիզումը Մակրոնի կառավարության անտարբերությունը
Ֆրանսիայի Լիոն քաղաքում ուսանողի ինքնահրկիզման դեպքը և Մակրոնի կառավարության անտարբերությունը, զայրացրել են այդ երկրի ուսանողներին:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի օրը պետք է ժողովրդավարության ճգնաժամի թեմայով ելույթ ունենար Լիոն քաղաքում: Սակայն զայրացած ուսանողների դահիլիճ մուտք գործելուց հետո, ելույթը չեղարկվել է:
Ֆրանսիայի բարձրագույն կրթության նախարարության շենքի դիմաց հավաքաված ուսանողները, ջարդելով ցանկապատերը, մուտք են գործել նախարարության շենք:
Ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ցուցարարների:
Ուսանողներից մեկը, ով դիմել է ինքնահրկիզման, հարազատներին ուղղված նամակում գրել է, որ այդ քայլին դիմում է ֆինասնական խնդիրների պատճառով և ի նշան բողոքի՝ Էմանուել Մակրոնի և ԵՄ քաղաքականությունների դեմ:
Վերջերս Odoxa ինստիտուտի կողմից ֆրանսիական ռադիոյի և Lufigaro թերթի համար անցկացված հարցման համաձայն, ֆրանսիացիների երեք քառորդը գոհ չէ Մակրոնի աշխատանքից: