Իրան.«Ֆրանսիայի ԱԳ նախարարն անպատասխանատու հայտարարություններ է արել ՀԳՀԾ-ի վերաբերյալ»
Արձագանքելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳ նախարարի ոչ կառուցողական հայտարարություններին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Այդ հայտարարությունները խոչընդոտում են ՀԳՀԾ-ի լիարժեք իրագործմանն ուղղված քաղաքական նախաձեռնությունների արդյունավետությանը»:
Այսօր արձագանքելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հայտարարություններին և վերջինիս կողմից այս փաստաթղթում նախատեսված տարաձայնությունների կարգավորման մեխանիզմի շահարկմանը, Աբբաս Մուսավին հավելել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ներկա պայմաններում եվրոպացի կողմերին թույլ չի տալիս ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի քայլերին ի պատասխան Իրանի օրինական իրավունքի համար վկայակոչել այդ մեխանիզմը»:
Ֆրանսիայի և ՀԳՀԾ-ի մնացած անդամ երկրների կողմից տարաձայնությունների կարգավորման մեխանիմզը շահարկվելու հնարավորության վերաբերյալ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ՀԳՀԾ-ում նախատեսված տարաձայնությունների կարգավորման մեխանիզմի տրամաբանությունն ու նպատակը երկու կողմի համար հատուցման քայլեր նկատի առնելն է, և Իրանի իսլամական հանրապետության քայլն արվել է 36-րդ հոդվածի շրջանակում»: