Զարիֆ. Արտասահմանյան զորքերի դուրս բերումը Աֆղանստանից այդ երկրում խաղաղության երաշխիքն է
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ժամանակացույցի մասին հայտարարությունը կարող է ճանապարհ բացել Աֆղանստանի կառավարության կողմից ազգային խաղաղության գործընթացի հաստատման համար:
Ստամբուլում կայացած Ասիայի սրտի «Խաղաղություն, համագործակցություն և բարգավաճում» խորագրով 8-րդ խորհրդաժողովի ընթացքում, Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է աֆղանական-աֆղանական ձևաչափով Աֆղանստանի կենտրոնական կառավարության առանցքայնությամբ և բոլոր քաղաքական խմբերի և խմբակցությունների, այդ թվում թալիբներիի մասնակցությամբ խաղաղության գործընթացին:
Զարիֆը նշել է, որ արտաքին ուժերի ներկայությունը երբեք չի օգնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Նա հավելել է, որ ինչպես ոչ մեկին ձեռնտու չէր Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների ստեղծումն ու աջակցությունը, այնպես էլ չ ոք չի շահի Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայում այդ խմբավորման ընդլայնումից:
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հարևան երկրների տեսակետները հարգելը և նրանց մտահոգությունները նկատի առնելը, հանգեցնելու է խաղաղության համաձայնագրին տարածաշրջանային աջակցությանը: