Թեհրանում Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
Երկուշաբթի օրը, Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիմ Տիբուեն հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կզամերպության խոսնակ և միջազգային ու իրավական հարցերով խորհրդական Բեհռուզ Քեմալվանդիի հետ:
Հանդիպման ժամանակ դեսպանն ընդգծել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը՝ ՀԳՀԾ-ի պահպանման հարցում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ատոմային էներգիայի կազմակերպությունում կայացած հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՀԳՀԾ-ի վիճակը և այն պահպանելուն ուղղված կողմերի գործողությունները, հաշվի առնելով համաձայնության շրջանակում իր պարտավորությունների կրճատման Իրանի քայլերը:
Ֆրանսիայի դեսպանն անդրադառնալով որպես ԵՄ և ՀԳՀԾ-ի անդամ երկիր ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված Ֆրանսիայի ջանքերին, հավելել է, որ թեծ Փարիզը, Թե ԵՄ-ը շահարգրգռված են համաձայնագրի պահպանման հարցում: