Թեհրանում Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i114639-Թեհրանում_Ֆրանսիայի_դեսպանն_ընդգծել_է_ՀԳՀԾ_ն_պահպանելու_անհրաժեշտությունը
Երկուշաբթի օրը, Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիմ Տիբուեն հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կզամերպության խոսնակ և միջազգային ու իրավական հարցերով խորհրդական Բեհռուզ Քեմալվանդիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2019 04:06 Asia/Tehran
  • Թեհրանում Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

Երկուշաբթի օրը, Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիմ Տիբուեն հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կզամերպության խոսնակ և միջազգային ու իրավական հարցերով խորհրդական Բեհռուզ Քեմալվանդիի հետ:

Հանդիպման ժամանակ դեսպանն ընդգծել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը՝ ՀԳՀԾ-ի պահպանման հարցում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ատոմային էներգիայի կազմակերպությունում կայացած հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՀԳՀԾ-ի վիճակը և այն պահպանելուն ուղղված կողմերի գործողությունները, հաշվի առնելով համաձայնության շրջանակում իր պարտավորությունների կրճատման Իրանի քայլերը:

Ֆրանսիայի դեսպանն անդրադառնալով որպես ԵՄ  և ՀԳՀԾ-ի անդամ երկիր ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված Ֆրանսիայի ջանքերին, հավելել է, որ թեծ Փարիզը, Թե ԵՄ-ը շահարգրգռված են համաձայնագրի պահպանման հարցում: