Թեհրանի անվտանգության համաժաղովը. տարածաշրջանի երկրների միավորումն իրենց կարողություններից օգտվելու նպատակով
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի խոսնակն ասել է, որ Թեհրանում տարածաշրջանային անվտանգության երկխոսության գագաթնաժողով անցկացնելը ցույց է տալիս տարածաշրջանային երկրների ճռականությունը՝ իրենց կարողությունների օգտագործմամբ, տարածաշրջանում հաստատել խաղաղություն և կայունություն:
Չորեքշաբթի օրը, Թեհրանում կայացավ տարածաշրջանային անվտանգության երկխոսության երկրորդ համաժողովը՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Աֆղանստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտոնյաների մասնակցությամբ:
:Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի խոսնակ Քեյհան Խոսրավին, Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, նշելով համաժողովի կարևորությունն ասել է. «Տարածաշրջանի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունն այս նիստին, ցույց է տալիս տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցերում միասնության և համագործակցության կարևրությունը»:
Համաժողովի ավարտական հաղորդագրության մեջ, մասնակիցները շեշտել են, որ Աֆղանստանի հարցը ռազմական լուծում չունի: Բանաձևում ասված է. «Աֆղանստանում խաղաղության ու անվտանգություն հաստատելու միակ ուղին այդ երկրի բոլոր խմբերի միջև երկխոսությունն է»:
Համաժողովի մասնակիցներն ընդգծել են նաև տարածաշրջանից օտար ուժերի դուրսբերման անհաժեշտությունը: