Մուսավի. «Իրանի քաղաքացու մասին Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունը միջամտողական է»
ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի քաղաքացու մասին Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունը միջամտողական է:
Կիրակի օրը, պատասխանելով Փարիզում Իրանի դեսպանին կանչելու Ֆրանսիայի արտգործնախարարության քայլին, Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ տկն. Ֆարիբա Ադելխահն Իրանի քաղաքացի է և ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով:
Մուսավին նշել է, որ նրա փաստաբանը տեղյակ է եղել այդ գործի մանրամասնությունների մասին, որը քննարկվում է դատական իշխանությունում:
Ազգային անվտանգության դեմ գործարքի մեջ մտնելու մեղադրանքով մի ֆրանսիացիի ձերբակալության մասին Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Նա մի քանի անգամ կապ է հաստատել Ֆրանսիայի հյուպատոսարանի հետ և նրա փաստաբանը տեղյակ է եղել մեղադրանքների մասին և կապի մեջ է Իրանի դատական իշխանության պաշտոնատարների հետ»: