Ռոհանի. Ամերիկացիները պետք է դադարեցնեն սխալ քայլեր անել
(last modified Fri, 10 Jan 2020 05:35:21 GMT )
Հունվար 10, 2020 09:05 Asia/Tehran
  • Ռոհանի. Ամերիկացիները պետք է դադարեցնեն սխալ քայլեր անել

ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ ամերիկացիները վերջ կդնեն սխալ գործողություններին, քանի որ կոշտ պատասխան կստանան, եթե փորձեն նոր քայլ անել Իրանի դեմ:

Հարավաաֆրիկյան Հանրապետության նախագահ Կիրիլ Ռամաֆոսայի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին նշել է. «Տարածաշրջանի բոլոր խնդիրները բխում են ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներից: Հույսով եմ, որ բարեկամ երկրներն ԱՄՆ-ի այս քայլի նկատմամբ բացասական վերաբերմունքով, այդ երկրին կստիպեն հարգել օրենքները»:

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին ու կառավարությանը գեներալ Սուելյմանիի սպանության կապակցությամբ: Նա նշել է. «Ցնցված եմ գեներալ Սուլեյմանիի սպանության լուրը լսելով և դատապարտում եմ այդ հանցագործությունը»: