Իրանի և Ղազախստանի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը
ԻԻՀ և Ղազախստանի նախագահներն անդրադառնալով երկու երկրների միջև զարգացող հարաբերություններին, ընդգծել են, որ բոլոր ջանքերը կգործադրեն տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման և խորացման համար:
Չորեքշաբթի օրը, Հասան Ռոհանին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույցում նշել է, որ Իրանն ու Ղազախստանը միասին են եղել դժվարին օրերին, հավելելով. «Երկու երկրների առողջապահության նախարարությունները ավելի շատ կհամագործակցեն կորոնավիրուսի դեմ պայքարում, հատկապես Իրանից թոքերի արհեստական օդափոխության սարքերի, N95 դիմակների և բժշկական պարագաների արտահանման ոլորտում»:
Իրանի և Ղազախստանի նախագահները անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ անօրինական պատժամիջոցների շարունակմանն ընդգծել են պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը: