Իրանի դատական ​​համակարգը չի լռի իրանցիների իրավունքների ոտնահարման դիմաց
https://parstoday.ir/hy/news/iran-i121664-Իրանի_դատական_համակարգը_չի_լռի_իրանցիների_իրավունքների_ոտնահարման_դիմաց
Իրանի դատական ​​համակարգի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալը հայտարարել է. «Դատական ​​իշխանությունը չի լռի Իրանի ժողովրդի անհատական ​​և կոլեկտիվ իրավունքների ոտնահարման դիմաց և կօգտագործի իր բոլոր օրինական հնարավորությունները՝ իրանական ընկերությունների իրավունքների պաշտպանության համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2020 07:21 Asia/Tehran
  • Իրանի դատական ​​համակարգը չի լռի իրանցիների իրավունքների ոտնահարման դիմաց

Իրանի դատական ​​համակարգի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալը հայտարարել է. «Դատական ​​իշխանությունը չի լռի Իրանի ժողովրդի անհատական ​​և կոլեկտիվ իրավունքների ոտնահարման դիմաց և կօգտագործի իր բոլոր օրինական հնարավորությունները՝ իրանական ընկերությունների իրավունքների պաշտպանության համար»:

Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թյուբոյի հետ հունիսի 13-ին կայացած հանդիպման ժամանակ, Ալի Բաղերի Քանին քննադատել է  եվրոպական ընկերություններին կողմից իրանական ընկերությունների հետ կնքված այմանագրերի միակողմանի չեղարկումը:

Նշելով, որ եվրոպացիները պետք է կատարեն Իրանի մասնավոր հատվածի նկատմամբ իրենց պարտավորութունները, Բաղերի Քանին  հավելել է. «Վերջին 40 տարիների ընթացքում Իրանի ժողովրդի հետ Արևմուտքի թշնամության արմատն Իրանի անկոտրում նվիրվածությունն է այլ ազգերի իրավունքներին և այդ իրավունքները պահպանելուն ուղղված ջանքերը»:

Անդրադառնալով վերջին օրերին արևմտյան երկրներում բարձրացած բողոքի լայնածավալ ալիքին, Բաղերի Քանին հավելել է. «Միացյալ Նահանգներում  և  եվրոպական երկրներում տարածված բողոքի ցույցերը բացահայտեցին լիբերալիզմի    թերությունները մարդու իրավունքների բնագավառում»: