Պարսից ծոցի նավահանգիստն Իրանի ամենակարևոր նավթային նավահանգիստն է
Պարսից ծոցի նավահանգիստն Իրանի ամենակարևոր նավթային նավահանգստն է: Այն գտնվում է Հորմոզգան նահանգի Շահիդ Ռաջայիի անվան նավահանգստային համալիրի հատուկ տնտեսական գոտու նավթային ծովախորշում և կարող է տեղավորել 12 նավթային տանկեր:
Ըստ Իրան Պրես լրատվական գործակալության, Շահիդ Ռաջայի նավահանգստային համալիրն ունի կարևոր աշխարհագրական դիրք: Այն գտնվում է Հորմուզի նեղուցի Իրանին ամենամոտ կետում և Պարսից ծոցի մուտքի մոտ:
Այս նավահանգստի համալիրն Իրանի ներմուծման և արտահանման ամենակարևոր դարպասն է Պարսից ծոցի տարածաշրջանում: Այն գտնվում է նավերի հիմնական միջմայրցամաքային երթուղուց կարճ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքի խաչմերուկում:
Շահիդ Ռաջայեի նավահանգստի հատուկ տնտեսական գոտին կարևոր դերակատարություն ունի Իրանի տնտեսության զարգացման և արտահանման ծավալների մեծացման հարցում:
2400 հա տարածքի վրա գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստային համալիրն ունի տարեկան 100 միլիոն տոննա ապրանք ընդունելու կարողություն:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian