Փեզեշքյան․ միավորվելով՝ տարածաշրջանի երկրները կարող են պայքարել տարածաշրջանում անկայունությանը դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i249438-Փեզեշքյան_միավորվելով_տարածաշրջանի_երկրները_կարող_են_պայքարել_տարածաշրջանում_անկայունությանը_դեմ
Ընդգծելով իսլամական երկրների միասնության ամրապնդման անհրաժեշտությունը, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համախմբումը կարող է նպաստել անվտանգության ու կայունության հաստատմանը և օգնել հակազդել արտաքին ուժերի միջամտությանը։
(last modified 2026-08-26T06:52:54+00:00 )
Օգոստոս 26, 2026 10:21 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ միավորվելով՝ տարածաշրջանի երկրները կարող են պայքարել տարածաշրջանում անկայունությանը դեմ

Ընդգծելով իսլամական երկրների միասնության ամրապնդման անհրաժեշտությունը, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համախմբումը կարող է նպաստել անվտանգության ու կայունության հաստատմանը և օգնել հակազդել արտաքին ուժերի միջամտությանը։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ֆայեք Զեյդանի հետ հանդիպման ժամանակ Մասուդ Փեզեշքյանն ասել է, որ իսլամական երկրների ժողովուրդները պետք է ընդլայնեն համածակցությունը, որպեսզի տարածաշրջանը կարողանա հենվել սեփական ներուժի վրա և դիմակայել ընդհանուր սպառնալիքներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին և Իսրայելի ռեժիմին։
Անդրադառնալով տարածաշրջանի ռեսուրսներին և հարստություններին, նա գուշացրել է, որ հակառակորդները, այդ ռեսուրսներին տիրանալու նպատակով, փորձում են իսլամական երկրների միջև տարաձայնություններ և բախումներ հրահրել։ Նրա խոսքով՝ զգոնության պահպանումն ու միասնությունը նման մոտեցմանը հակազդելու կարևորագույն միջոցն են։
ԻԻՀ նախագահը կոչ է արել ձևավորել իսլամական երկրների դաշինք և ամրապնդել տարածաշրջանային անվտանգության տեղական մոդելը՝ հույս հայտնելով, որ իսլամական երկրների միասնությունը կնպաստի տարածաշրջանից ԱՄՆ-ի՝ դուրս գալուն։
Զեյդանը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Իրաքին ցուցաբերած աջակցության համար և ընդգծել երկու երկրների միջև անվտանգության, տնտեսական, սոցիալական և մշակութային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։