Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբ․ Թշնամին ավելի շատ պարտություններ կկրի
https://parstoday.ir/hy/news/iran-i250404-Իրանի_Զինված_ուժերի_գլխավոր_շտաբ_Թշնամին_ավելի_շատ_պարտություններ_կկրի
Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը Սրբազան պաշտպանության շաբաթվա (Իրաքի բաասական ռեժիմի՝ Իրանի դեմ մղած ութամյա պատերազմի) կապակցությամբ հրապարակած հայտարարության մեջ ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը չեն նահանջի ազգային շահերի, ժողովրդի իրավունքների և երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում և ԱՄՆ-ին, Իսրայելի ռեժիմին ու նրանց դաշնակիցներին ավելի շատ պարտություններ կպարտադրեն։
(last modified 2026-09-21T12:47:38+00:00 )
Սեպտեմբեր 21, 2026 16:16 Asia/Tehran
  • Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբ․ Թշնամին ավելի շատ պարտություններ կկրի

Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը Սրբազան պաշտպանության շաբաթվա (Իրաքի բաասական ռեժիմի՝ Իրանի դեմ մղած ութամյա պատերազմի) կապակցությամբ հրապարակած հայտարարության մեջ ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը չեն նահանջի ազգային շահերի, ժողովրդի իրավունքների և երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում և ԱՄՆ-ին, Իսրայելի ռեժիմին ու նրանց դաշնակիցներին ավելի շատ պարտություններ կպարտադրեն։

Pars Today-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով IRNA գործակալությանը, Զինված ուժերի գլխավոր շտաբը, անդրադառնալով Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկին, Իրանի ժողովրդի դիմադրությունը ութամյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև արտաքին ուժերի քաղաքական, անվտանգության և տնտեսական ճնշումներին դիմակայելը համարել է Իսլամական Հանրապետության պատմական փորձի մի մասը։ Այս կառույցը նաև ընդգծել է ներքին կարողությունների, ազգային գիտելիքի և երկրի պաշտպանական ներուժի վրա հետագա ապավինման անհրաժեշտությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի զինված ուժերը, Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի ռազմական ու անվտանգության ենթակառուցվածքներին և ռազմավարական շահերին վնաս հասցնելով, փոխել են տարածաշրջանի անվտանգության հավասարակշռությունը։ Գլխավոր շտաբը նաև ընդգծել է Հորմուզի նեղուցի կառավարման գործում Իրանի դերը։
Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարության վերջում նշել է, որ Իրանի ժողովուրդը կդիմակայի բազմաշերտ հարձակումներին, այդ թվում՝ տնտեսական, ճանաչողական և մեդիա պատերազմներին, և հերթական պարտությունը կպարտադրի իր հակառակորդներին։