Հայաստանի դեսպան․ Իրանի հետ երկաթուղային կապը կդիվերսիֆիկացնի Հայաստանի հաղորդակցական ուղիները
https://parstoday.ir/hy/news/iran-i250360-Հայաստանի_դեսպան_Իրանի_հետ_երկաթուղային_կապը_կդիվերսիֆիկացնի_Հայաստանի_հաղորդակցական_ուղիները
Իրանում Հայաստանի դեսպանը, ընդգծելով Իրանի երկաթուղու դերը դեպի ծով ելք չունեցող երկրները միջազգային երթուղիներին միացնելու գործում, նշել է, որ երկու երկրների երկաթուղային ցանցերի միացումը կարող է ամրապնդել Հայաստանի հասանելիությունը դեպի հարավի բաց ջրեր և Իրանի՝ Եվրոպայի հետ հաղորդակցման ուղիները։
(last modified 2026-09-20T07:47:18+00:00 )
Սեպտեմբեր 20, 2026 11:07 Asia/Tehran
  • Հայաստանի դեսպան․ Իրանի հետ երկաթուղային կապը կդիվերսիֆիկացնի Հայաստանի հաղորդակցական ուղիները

Իրանում Հայաստանի դեսպանը, ընդգծելով Իրանի երկաթուղու դերը դեպի ծով ելք չունեցող երկրները միջազգային երթուղիներին միացնելու գործում, նշել է, որ երկու երկրների երկաթուղային ցանցերի միացումը կարող է ամրապնդել Հայաստանի հասանելիությունը դեպի հարավի բաց ջրեր և Իրանի՝ Եվրոպայի հետ հաղորդակցման ուղիները։

Հղում անելով Tin News-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Գրիգոր Հակոբյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի և Իրանի երկաթուղիների գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև երկաթուղային և առևտրային համագործակցության զարգացման կարևորությունը։
Անդրադառնալով Իրանի երկաթուղին ԱՊՀ երկրների միջազգային երթուղիներին միանալու հնարավորությանը, Հակոբյանն Իրանի և Հայաստանի երկաթուղային կապը համարել է տարանցիկ և առևտրային համագործակցության ընդլայնման հնարավորություն։

Նա հավելել է, որ Սյունիքի տարածքով երկու երկրների երկաթուղային ցանցերի միացումը, Հայաստանի համար հարավի բաց ջրերին հասանելիություն ապահովելուց բացի, կարող է նաև դիվերսիֆիկացնել Եվրոպայի հետ Իրանի հաղորդակցական ուղիները։
Հանդիպման ընթացքում Իրանի երկաթուղիների գլխավոր տնօրենն ընդգծել է Հայաստանի՝ Հյուսիս-Հարավ միջանցքում ավելի ակտիվ դերակատարության և տարածաշրջանում երկաթուղային տարանցման զարգացման անհրաժեշտությունը։
Թեհրանն ու Երևանը շարունակում են աշխատանքները երկու երկրների երկաթուղային կապի գործարկման ուղղությամբ՝ առևտրային փոխանակումների և տարածաշրջանի տարանցիկ ներուժի ընդլայնման նպատակով։