Իրանը դատապարտել է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i250326-Իրանը_դատապարտել_է_Պակիստանում_տեղի_ունեցած_ահաբեկչական_հարձակումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի Կոհաթ քաղաքի ոստիկանական կենտրոնի մոտ գտնվող մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել և վիրավորվել են։
(last modified 2026-09-19T08:37:40+00:00 )
Սեպտեմբեր 19, 2026 12:00 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի Կոհաթ քաղաքի ոստիկանական կենտրոնի մոտ գտնվող մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել և վիրավորվել են։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Էսմայիլ Բաղային, ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը՝ ահաբեկչության և բռնի ծայրահեղականության բոլոր ձևերի վճռական դատապարտման հարցում, նշել է, որ խաղաղ բնակիչների և անվտանգությունն ապահովող ուժերի դեմ ահաբեկչական ու բռնի գործողությունները բացարձակապես որևէ արդարացում չունեն։

Բաղային նաև ընդգծել է ահաբեկչության դեմ արդյունավետ և շարունակական պայքարի նպատակով տարածաշրջանի երկրների միջև համագործակցության և համակարգման ամրապնդման անհրաժեշտությունը։