ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից
https://parstoday.ir/hy/news/world-i250346-ԱՄՆ_ը_պաշտոնապես_դուրս_է_եկել_ՄԱԿ_ի_Մարդու_իրավունքների_խորհրդից
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության զեկույցի հրապարակումից հետո Վաշինգտոնը հայտարարեց այս կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդից պաշտոնապես իր դուրս գալու մասին։
(last modified 2026-09-19T13:48:00+00:00 )
Սեպտեմբեր 19, 2026 17:16 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից
    ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից

Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության զեկույցի հրապարակումից հետո Վաշինգտոնը հայտարարեց այս կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդից պաշտոնապես իր դուրս գալու մասին։


 

Mehr News գործակալությունը, հղում անելով  AnNahar-ին, հաղորդել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պաշտոնապես դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից։

Պետդեպարտամենտը պնդել է, որ Մարդու իրավունքների խորհուրդը խթանում է հակաամերիկյան դիրքորոշումները և աշխատում է բռնաճնշող ռեժիմների պահանջներին համապատասխան։

 

ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդել է, որ Վաշինգտոնը չի նահանջի Իրանի վարչակարգի ֆինանսական ռեսուրսները թիրախավորելու Թրամփի գործողություններից։

Երեկ Իրանի հարցով ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը հայտարարել է, որ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ ԱՄՆ-ն պատասխանատու է փետրվարին Իրանում դպրոցի և մարզական համալիրի վրա երկու ռազմական հարձակումների համար, և որ այդ գործողությունները ռազմական հանցագործություններ են։

Իրանի վերաբերյալ անկախ միջազգային փաստահավաք առաքելության նոր զեկույցի արդյունքները, որը պետք է ներկայացվի Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ուսումնասիրում են ԱՄՆ-ի գորոծղությունները փետրվարին սկսված Իրանի դեմ անօրինական ռազմական ագրեսիայում։

Ռոյթերսը հաղորդել է. ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ գտել են հավաստի ապացույցներ, որ ԱՄՆ ուժերը պատասխանատու են Մինաբ քաղաքի Շաջրե Թայիբա տարրական դպրոցի վրա հարձակման համար։ Առաքելությունը եզրակացրել է, որ դա կույր հարձակում էր (առանց տարանջատելու ռազմական և քաղաքացիական թիրախները), որը հանգեցրել է քաղաքացիական անձանց մահվան և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասման, և միջազգային իրավունքի համաձայն համարվում է պատերազմական հանցագործություն։