Իսլամական Հանրապետության բանակի արագ արձագանքման ստորաբաժանումների տեղակայումը Իրանի սահմանների երկայնքով
Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է Իրանի սահմանների երկայնքով հատուկ նշանակության, արագ արձագանքման, հատուկ գործողությունների, մեքենայացված և հրետանային ստորաբաժանումների տեղակայման մասին՝ նշելով, որ այդ ստորաբաժանումները լիովին պատրաստ են դիմակայելու հնարավոր սպառնալիքներին։
Ինչպես հաղորդում է «Pars Today»-ը՝ վկայակոչելով «Fars» լրատվական գործակալությունը, բրիգադային գեներալ Ալի Ջահանշահին հայտնել է, որ բանակի ցամաքային ուժերի ստորաբաժանումների զգալի մասը տեղակայված է հյուսիսարևմտյան, արևմտյան, հարավարևմտյան, արևելյան, հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանների, ինչպես նաև Մակրանի ափամերձ գոտու երկայնքով։
Նա հավելեց, որ վերջին հակամարտությունների փորձառության հիման վրա՝ ցամաքային զորքերն անցել են ճկուն, շարժունակ և արագ արձագանքման ուժերի ձևավորմանը, իսկ սահմաններին այդ ստորաբաժանումների առկայությունն ուժեղացրել է զսպման կարողականությունը։
Ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծեց, որ այդ ուժերն ապահովում են Իրանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը՝ պահպանելով մարտական պատրաստականությունն ու մշտական ներկայությունը սահմաններին։